Estonian Air- ի ինքնաթիռը, որը ուղևորվում էր Տալլինից Հաննովեր, ստիպված էր վերադառնալ, քանի որ նրան խփել էր կայծակը: Ինչպես հաղորդում է Delfi-ն, անձնակազմը որոշել է Տալլին վերադառնալ թռիչքից 25 րոպե անց, իսկ թռիչքից 50 րոպե անց բարենպաստ վայրէջք է կատարել:
Թռիչքը տեղի է ունեցել 2 ժամ անց, և ուղևորները հաջողությամբ ժամանել են 2.5 ժամ ուշացումով:
Ուղևորներից մեկի խոսքով` այն բանից հետո, երբ կայծակը հարվածել է ինքնաթիռին, անձնակազմը հայտարարել է, որ ամեն ինչ կարգին է, ու թռիչքը շարունակվում է սահմանված կարգի համաձայն:
Սակայն ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռը, այնուամենայնիվ, վերադառնում է Տալլին: Ուղևորները 2 ժամ սպասել են սպասասրահում, ինչից հետո ինքնաթիռը դարձյալ վերադարձել է Գերմանիա:







































