Աֆղան զինվորականը մահապատժի է դատապարտվել հունվարին Կապիսա մարզում 4 ֆրանսիացի զինվորների սպանության համար: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՊՆ-ն:
Հիշեցնենք, հունվարի 20-ին Քաբուլից հյուսիս գտնվող Կապիսա մարզում աֆղան զինծառայողի հագուստով զինված տղամարդը սպանել էր 4, վիրավորել՝ 16 ֆրանսիացի զինծառայողների:
Դեպքից հետո աֆղան զինվորը ձերբակալվել էր: Ավելի ուշ թալիբները հայտարարեցին, որ իրենց վրա են վերցնում կատարվածի պատասխանատվությունը: Թալիբները պարզաբանեցին, որ իրենք են հավաքագրել աֆղան զինվորին, որն էլ կրակ է բացել ֆրանսիացի զինվորների վրա:











































