Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում հետազոստություն է անցկացվել մանկական անապահովության մասին, որի արդյունքների շնորհանդեսը տեղի է ունենալու այսօր:
Հետազոտությունը 2011 թվականին անցկացրել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ Յորքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) և վրացական սոցիալական հետազոտությունների ու վերլուծությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Հետազոտության արդյունքները վկայել են, որ Վրաստանում նվազել է աղքատության շեմին գտնվող երեխաների թիվը: Եթե 2009 թվականին այդ ցուցանիշը կազմել է 24 տոկոս, ապա 2011 թվականին՝ 22 տոկոս: Աղքատության մեջ ապրող երեխաների թիվն էլ 28 տոկոսից նվազել է մինչև 25 տոկոսի:
Հետազոտությունում նշված են կոնկրետ խորհուրդներ՝ ուղղված մանկական աղքատության կրճատման համար սոցիալական քաղաքականությանը:











































