Ուոպետոնի ավագ դպրոցի շրջանավարտը, ով մանուկ հասակում ենթարկվել է էթնիկ զտման, գիրք է գրել այն մասին, թե ինչերի միջով է անցել իր ընտանիքը: Գիրքը կոչվում է Nowhere, A Story of Exile:
Daily News-ը հաղորդում է, որ 1988 թվականին Աննա Աստվածատուրյան Տուրկոտեն 10-ամյա մի հայ աղջիկ էր, ով ապրում էր Բաքվում` Ադրբեջանի խորհրդային հանրապետության մայրաքաղաքում: Նրա մանկությունը ընդհատվել է , երբ մուսուլման ադրբեջանցի մեծամասնությունը քրիստոնյա հայերին բռնությամբ հանել են երկրից: Տուրկոտեն և ընտանիքը եկել են հարևան Հայաստան, բայց նրանց չեն ընդունել, քանի որ վերջիններս հայերերն չեն խոսել: Աննան ասում է, որ Հայաստանում ենթարկվել են խտրականության:
Միևնույն ժամանակ Հայաստանում տեղի էր ունեցել հզոր երկրաշարժ և Ադրբեջանից գաղթած հայերը ստիպված էին ապրել նկուղներում և պայքարել: Ընտանիքն այնուհետև, որպես փախստական, միայն 180 դոլար գումար ունենալով եկել է Ուոպետոն: Աննան 14 տարեկան է եղել, իսկ իր եղբայրը` 7: Աղջիկը դժվարությամբ է հարմարվել միջաավայրին`ինքն իրեն նոր դպրոցում ներակայցնելով որպես տարօրինակ երեխա: Նա սկսել է օրագիր գրել` ներկայացնելով իր հիշողությունները, որոնք էլ հանդիսանում են այս գրքի հիմքը:
Տուրկոտեն ԱՄՆ քաղաքացի է դարձել 1997 թվականին, ամուսնացած է, ունի երկու երեխա: նա ասում է, որ գիրքը նվիրված է իր երեխաներին և գրված է ծնողների պատվին: Ծնողները` Նորիկ և Իրինա Աստվածատուրյանները դեռ ապրում են Հյուսիսային Դակոտա նահանգի Ուապետոն քաղաքում:
Գիրքը էլեկտրոնային տարբերակով թողարկվել է հունիսին և կհրատարակվի սեպտեմբերին:








































