Դերասանուհի Ումա Թուրմանն ու նրա զուգընկեր ֆինանսիստ Արփադ Բասընը աղջիկ են ունեցել:
Associated Press-ը հաղորդում է, որ Թուրմանի ներկայացուցիչը երկուշաբթի օրը հաստատել է, որ դերասանուհին ծննդաբերել է: Նա այլ մանրամասներ չի հաղորդել: Երեխայի անունը նույնպես հայտնի չէ:
42-ամյա Թուրմանը նախկին ամուսնուց ևս երկու երեխա ունի` 13-ամյա Մայա Ռեյը և 10-ամյա Լեվըն Ռոանը:
Բասընը նույնպես երկու երեխա ունի:











































