ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության ժամկետը երկարաձգելու կարևորության մասին: Այս մասին այսօր հաղորդել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունում:
«Կողմերը Սիրիայի իրադրության մասին կարծիքներ են փոխանակվել: Ռուսական կողմը շեշտել է Սիրիայում ՄԱԿ գործունեությունը շարունակելու կարևորության մասին»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
Լավրովն ընդգծել է «բոլոր շահագրգիռ ուժերի ջանքերը կենտրոնացնելու, բռնությունը դադարեցնելու, համասիրիական քաղաքական գործընթացի և այդ նպատակով ինչպես իշխանությունների այնպես էլ ընդդիմության կողմից ակտիվ աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը, ինչպես դա նախատեսված է Ժնևյան համաձայնագրով»:











































