Thursday, 04 06 2026
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ

Բնակիչների ընդունելության օր` վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այսուհետ բոլոր վարչական շրջանները կունենան բնակիչների ընդունելության հատուկ օրեր: Հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչև 17-ը վարչական շրջանների ղեկավարները կկազմակերպեն բնակիչների ընդունելություն: Այս և համաքաղաքային ընթացիկ ծրագրերին առչնվող հարցեր են քննարկվել հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման խնդրին` քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ամբողջական պատկերի մասով ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ է ունենալ իրական գնահատական: Քաղաքապետը հանձնարարել է պատրաստել մրցութային փաստաթղթեր, որպեսզի «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքի» ընդունումից հետո հայտարարվի օպերատորների մրցույթ.

«Ժամանակակից քաղաքը պետք է ունենա բոլորովին այլ տեխնիկա և սպասարկման այլ մակարդակ: Հաջորդ տարվա ձմռանն արդեն մեր աղբահանության, սանմաքրման գործառույթները պետք է կատարվեն բոլորովին այլ մակարդակով»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետի որոշակի լիազորությունների պատվիրակման մասով նշվել է, որ այդ գործընթացը շարունակական է լինելու: Քաղաքապետը կարևորել է վարչական շրջանների ղեկավարների և անձնակազմերի գործառույթների կանոնակարգումը, ինչը կնպաստի և հնարավորություն կընձեռի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպել:

Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել մայրաքաղաքի երթևեկության կառավարման ու կանոնակարգման հետ կապված հարցերին:

Հանձնարարվել է արագացնել ծանրաբեռնված խաչմերուկներում և կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման, ժամային նոր գրաֆիկների մշակման և ավտոկայանատեղիների գործունեությունը օրինական դաշտ բերելու գործընթացը:
Հանձնարարվել է նաև բյուջետային տարվա համար կանխատեսումներ ներկայացնել ֆինանսական մուտքերի վերաբերյալ:

Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններն արդեն ներկայացրել են 2011թ-ի բյուջեով նախատեսված շինարարության և բարեկարգման ծրագրերը: Արդեն ընթացքի մեջ է գնման հայտերի ներկայացման գործընթացը:

Մայրաքաղաքի դպրոցներում աբոնեմենտային համակարգ ներդնելու ծրագրի հետ կապված հանձնարավել է արագացնել կազմակերպչական աշխատանքները. «Մարտի 1-ից աբոնոմենտային ծրագիրը պետք է աշխատի: Այդ ծրագրի մեջ պետք է նաև ընդգրկել թանգարանները»,-ասել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում գործող փակ շուկաների ներսում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով հանձնարարականների շրջանակում զեկուցվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Երևանի քաղաքապետարան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում