Ճապոնիայի կառավարությունը «ընտրություն չունի իր երկրի տարածքում Osprey կոնվերտոպլաների տեղակայման հարցում»: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յոսիխիկո Նոդան:
«Osprey-ի տեղակայման հարցը ԱՄՆ կառավարության իրավասության շրջանակում է: Ու մենք ընտրություն չունենք»,- ընդգծել է Նոդան:
«Սակայն մենք խոստանում ենք, որ պատասխանատվությամբ կվերաբերվենք այդ հարցում անտանգության առավելագույն ապահովմանը»,- ըստ ITAR-TASS-ի, հավելել է ճապոնիայի կառավարության ղեկավարը:
Սա նշանակում է, որ ամերիկյան Osprey-ը ցանակցած պարագայում կտեղակայվի Ճապոնիայում, չնայած հասարակական մեծ հնչեղությանը և երկրի տեղական իշխանության բաց դիմակայությանը:
Կոնվերտոպլանը թռչող ապարատ է, որը համադրում է ինքնաթիռի և ուղղաթիռի հնարավորությունները:
ԱՄՆ-ը նախատեսում է Ֆուտեմ բազայում` Օկինավայի Գինովան քաղաքում, տեղակայել 24 Osprey MV-22:









































