РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Թուրքիային է հանձնել Սիրիայի կողմից թուրքական ինքնաթիռի կործանման վերաբերյալ իր ունեցած տվյալները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հավելել է, որ իրենք, ինչպես և ռազմական ոլորտում զարգացած շատ այլ երկրներ, հնարավորություն ունեն ստանալու տեխնիկական վերահսկողության օբյեկտիվ տվյալներ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիային է հանձնել այդ ինքնաթիռի կործանման վերաբերյալ ձեռքի տակ եղած ողջ տեղեկատվությունը:









































