Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հայտարարեց, որ Ֆաբիո Կապելոն գլխավորել է Ռուսաստանի ազգային հավաքականը: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Կապելոն կժամանի Ռուսաստան և վերջնականապես կհամաձայնեցնի անձնական պայմանագրի պայմանները.
«Այսօր մենք համաձայնության եկանք իտալացի Ֆաբիո Կապելոյի հետ, և նա կգլխավորի երկրի ազգային հավաքականը: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Կապելոն կժամանի Ռուսաստան, և մենք պայմանագիր կստորագրենք նրա հետ»,- հայտարարել է Սիմոնյանը:
Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզչի` Ռուսաստանի ընտրանին գլխավորելու մասին պաշտոնապես կհայտարարվի չորեքշաբթի կամ հինգշաբթի:








































