Thursday, 04 06 2026
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է

Շենգավիթում 51-ամյա տղամարդը տարեց կնոջը սպանել, մարմինը մասնատել և տեղավորել էր մետաղյա տակառում (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 16-ին, Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները՝ գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանի, 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների հետ Երևանի Ոստիկանապետ Ներսես Նազարյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Աշոտ Միրիջանյանի և Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ ձեռնաշղթայված վիճակում մի քաղաքացու բերել են Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդի ամառանոցների 24 փողոց 3-րդ տուն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է,որ ձեռնաշղթայով բերված անձը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 51-ամյա Սամվել Գասպարյանն է:

Գ. Շամշյանը հայտնել է, որ Ոստիկանության երեկ ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով նրան բերման էին ենթարկել: Ս. Գասպարյանը օպերատիվ-քննչական խմբին մատնացույց է արել նշված տան նկուղային հարկում եղած երկաթե տակառը, որի մեջ նա տեղադրել է իր կողմից սպանվածի դին:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Մինաս Հակոբյանի գլխավորությամբ փորձաքրեագետի հետ բացել են տակառը, որը մի քանի տեսակի կպչուն ժապավեններով փաթաթած էր, ինչպես նաև բոլտով ու պնդօղակով (գայկա) ձգած:

Այն բացելուց հետո տակառի մեջ հայտնաբերվեց նրա կողմից սպանվածի դին: Գ. Շամշյանը հայտնել է, որ սպանվածը Երևանի Մանանդյան փողոցի բնակիչ թոշակառու 76-ամյա Գոհարիկ Գասպարյանն էր:

Ըստ Շամշյանի տեղեկությունների, սպանությունը կատարվել է Ս. Գասպարյանի տանը, երբ Գ. Գասպարյանին նա խաբել և կանչել է իր բնակարան՝ նրան ունեցած պարտքը վերադարձնելու պատրվակով:

Սպանելուց և դին մասնատելուց հետո այն տեղափոխել է Խարբերդի 24 փողոցի նշված տուն և մարմինը տեղավորել տակառում:

Սպանություն կատարողը, ով ըստ Շամշյանի տեղեկությունների, նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նշված տան այգում նախօրոք փորել էր փոս, որպեսզի երկաթե տակառը տեղադրի փոսում և հողով ծածկի:
Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նշված տունը մարդասպանը վարձակալական հիմունքներով էր վերցրել:

Գ. Շամշյանը հայտնել է, որ սպանվածը հուլիսի 9-ից որպես անհայտ կորած Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից փնտրվում էր, իսկ հարազատները նրան փնտրում էին հուլիսի 2-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում