ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայություններն ուժեղացրել են հսկողությունը դեպի Ատլանտյան օվկիանոս և Միջերկրական ծով Ռուսաստանի ռազմածովային նավատորմի տեղաշարժի նկատմամբ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Ռուսատսանի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան:
Անցյալ շաբաթ որոշ ԶԼՄ-ներ հաղորդում էին, որ դեպի Սիրիայի ափեր շարժվող ռուսական նավերի վրա կա այդ երկրի համար վեանորոգված ռազմական տեխնիկա, սակայն այդ տեղեկությունը հերքվեց «Ռոսօբորոնէքսպորտի» կողմից:
«ՆԱՏՕ-ի «Օրիոն» հետախուզական ինքնաթիռները մի քանի անգամ ավելացրել են թռիչքների հաճախականությունը այն գոտիներում, որտեղ գտնվում են ռուսական ռազմանավերը: Ռուս նավաստիները նույնպես նկատում են, որ ուժեղացել է ռադիոէլեկտրոնային հետախուզությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Անցյալ շաբաթ ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հայտնեց, որ Հյուսիսային, Բալթիկ և Սևծովյան նավատորմերի ռուսական նավերը ուսումնա-ռազմական զորավարժություններ են անցկացնում Ատլանտյան օվկիանոսում, Միջերկրական և Սև ծովերում:









































