Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից և ցունամիից հետո Ֆուկուսիմայում ատոմակայանի վթարը չի ազդել թռչունների միգրացիայի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքի բնապահպանության պատասխանատու Վալերի Օրլովը։
«Մենք մտահոգված էինք այն ողբերգությամբ, որ տեղի ունեցավ Ճապոնիայում ցունամիի և Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարի պատճառով։ Ուշադիր հետևում էինք թռչունների միգրացիային, որը համընկավ այդ վթարի հետ։ Մենք սպասում էինք, որ թռչունները իրենց հետ կարող են տեղափոխել ռադիոակտիվ նյութեր։ Պատրաստ էինք ամենավատ զարգացումներին, սակայն, բարեբախտաբար, դա չազդեց կենսաբազմազանության և թռչունների զարգացման վրա»,- ասել է Օրլովը։
Ներկայում Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ` Խաբարովսկում հանդիպել են բնապահպանության պատասխանատուները։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։









































