Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ղեկավարները սկզբունքորեն համաձայնել են երկու երկրների սահմանում միջազգային զինվորական ստորաբաժանումներ տեղակայել։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այս շրջաններում տեղի են ունենում կատաղի բախումներ տեղի ցեղերի միջև։ Թութսիի ներկայացուցիչները նույնիսկ հարձակումներ էին գործել ՄԱԿ-ի խաղաղապահների վրա։ Սրա հետևանքով սահմանակից շրջանների հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։
Ձեռք բերված համաձայնությամբ՝ միջազգային ստորաբաժանումները պետք է դիմակայեն գրոհայինների ներխուժմանը Կոնգոյի արևելյան շրջաններից։ Համաձայնությունը ձեռք է բերվել Ադիս Աբեբայում Աֆրիկյան միության գագաթնաժողովի ժամանակ։









































