Հնդկաստանում ուխտագնացներին տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել 17 մարդ: Այս մասին հայտարարել է Սինհուա գործակալությունը` վկայակոչելով ոստիկանությանը:
Պատահարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղի ժամանակով ժամը 21:40-ին Դիգդոլ բնակավայրի մերձակայքում:
«Ավտոբուսի ուղևորները բոլորը հինդուս ուխտագնացներ էին»,- ոստիկանության հայտարարությունը մեջբերում է գործակալությունը:











































