ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսն այսօր այցելել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի:
Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ` Լիբիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Աբդել Ռահիմ Ալ-Կիբի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկրի անվտանգության հարցեր:
Հիշեցնենք, որ Լիբիայում արդեն տեղի են ունեցել առաջին ընտրությունները Մուամար Կադաֆիի վարչակարգի տապալումից հետո:
Բրենսն ընդգծել է, որ Լիբիայում անվտանգության ապահովումը համապատասխանում է երկու երկրների շահերին:
Կողմերը քննարկել են նաև առողջապահության և կրթության ոլորտում համագործակցության հարցեր: Միաժամանակ, հանդիպման ընթացքում կողմերը որևէ համաձայնագիր չեն ստորագրել, թեև ակնկալվում է, որ բանակցությունները կշարունակվեն կառավարության ձևավորումից հետո:









































