Եմենում ապրիլին առևանգված Կարմիր խաչի ֆրանսիացի աշխատակից Բենջամեն Մալբրանկը ազատ է արձակվել:
Մալբրանկը, որ աշխատում էր Սաադ քաղաքում, պատանդ էր ընկել ապրիլի 21-ին Հոդեիդի նավահանգստից գրեթե 30 կմ հեռավորության վրա, ուր նա ուղևորվում էր Եմենի երկու քաղաքացիների ուղեկցությամբ:
Եմենում մարդկանց առևանգում բավականին հաճախ է տեղի ունենում: Որպես կանոն, տեղի ցեղերի ներկայացուցիչները նման քայլի են դիմում, որպեսզի ստիպեն իշխանություններին` բանտերից ազատ արձակեն իրենց ազգականներին, կամ էլ կառավարությանը տնտեսական բնույթի պահանջներ են ներկայացնում:
Փետրվարին Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մասուրա Հադի ընտրությունից հետո Եմենում նկատվում է պահպանողական իսլամիստական կազմակերպությունների գրոհայինների ակտիվացում:











































