Իսրայելի տարածաշրջանային զարգացման փոխնախարար Այուբ Կարան հայտնել է, որ նախարարության ներկայացուցիչները Հորդանանում առավելագույն ջանքեր են գործադրում՝ օգնելու Սիրիայում զինվորականների կողմից իրականացված բռնության հետևանքով տուժած երեխաներին: Այս մասին տեղեկացնում է MIGnews-ը:
Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ Այուբ Կարան ընդգծել է, որ իսրայելցիները դա անում են Սիրիայի միջազգային օգնության ծրագրի շրջանակում:
Բաշար Ալ-Ասադի ռեժիմի հակառակորդների և կառավարական ուժերի միջև զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ մերձավորարևելյան արաբական երկրում զոհերի թիվը գերազանցում է 12 հազարը: Հակամարտության հետևանքով 230 հազար մարդ փախստական է դարձել, շուրջ 1 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:







































