«Հրապարակ»-ը գրում է, որ ԼՂ Աժ-ն ն դիմել էր ՀՀ Աժ-ին՝ տհուլիսի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդներ ուղարկելու խնդրանքով:
«Գալուստ Աահակյանը երեկ ակտիվ գործընթացների մեջ էր, գնում-գալիս էր: Մինչ այդ նա մերժել էր իրեն այցելած ՀԱԿ ֆրակցիայի ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ մասնակցել արտահերթ նիստի ստորագրահավաքին, ապա փոխադարձ առաջարկ արել՝ մասնակցել Ղարաբաղ մեկնող դիտորդական առաքելությանը: Ի տարբերություն ՀՀԿ-ի` ՀԱԿ համակարգողը սիրով համաձայնել էր՝ «կքննարկենք, կասենք՝ ովքեր կգան Ղարաբաղ»: Մինչ օրվա ավարտ պատվիրակության կազմը հայտնի էր. կազմված կլինի 10 հոգուց՝ յուրաքանչյուր ֆրակցիայից 2-ական մարդ: Ղարաբաղ կմեկնեն հուլիսի 18- ին, նրանց հետ կլինեն նաև Եվրապառլամեն-տի, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչներ»:









































