Վերջին մի քանի օրերը սարսափելի էին Yahoo ընկերության համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ այս շաբաթ Yahoo Voices սերվերը ենթարկվել էր ցանցահենային հարձակման և գողացվել էին ավելի քան 450000 գաղտնաբառ: Այսօր, SlashGear-ի հաղորդմամբ, ընկերությունն ասել է, որ անվտանգության հավելյալ միջոցառումներ է իրականացնում հարձակումից հետո: Ընկերությունը նաև հայտնել է, թե ով է հիմնականում վտանգված այն պատճառով, որ գաղտնագրերը այժմ համացանցում են:
Yahoo-ի համաձայն, գողացված գաղտնագրերն ու հասցեները, պատկանել են օգտատերերին, ովքեր Associated Content-ում գրանցվել էին 2010 թվականի մայիսից առաջ, քանի որ այդ ժամանակ է ընկերությունը գրել Associated Content-ը:
Այսօր հրապարակված հայտարարության մեջ, ընկերությունը ասել է, որ իրենք բացահայտել են և ուղղել այն խնդիրը, որը թույլ է տվել ցանցահեններին հարձակում գործել:









































