Այսօր՝ հուլիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է News.armeniatv.com-ը հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
Ժամը 04.00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վարդան Խալաթյանը, վարելով «Սամանդ» մակնիշի Տ 4591 համարանիշի ավտոմեքենան, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Հանքավանից Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և բախվել ճանապարհից դուրս գտնվող խոտանված վիճակում կանգնած «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարին:
Վթարի արդյունքում վարորդը և ուղևորներ, Երևանի բնակիչներ 27-ամյա Արթուր Էրվինյանը և 17-ամյա Ռուզաննա Ռզգոյանը տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց:
Վթարի ենթարկվածներին դեպքի վայրում պատահաբար տեսել և հիվանդանոց են տեղափոխել տեղում ծառայություն իրականացնող Ոստիկանության Հրազդանի բաժնի Պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Կարապետյանը:
Քննիչի հրամանով «Սամանդը» տեղափոխվելվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման տարածք:







































