ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով հուլիսի 11-ին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության առնչությամբ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:
Հաղորդագրությունում մասնավորապես ասված է, որ «Հրապարակ» օրաթերթի հուլիսի 13-ի համարում տպագրված Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ԼՂ հակամարտության վերաբերյալ վերագրված արտահայտությունների կապակցությամբ հայտարարում ենք, որ դրանք ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Ոչ պաշտոնական հանդիպումների, և ոչ էլ առավել ևս ճաշի ժամանակ նման քննարկումներ չեն եղել:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի







































