Նյու Յորքում շքեղ արարողությամբ ամուսնացել են Վիրջինիացի և Նյու Յորքցի պուդելները: Հարսանիքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես շների ամենաթանկ հարսանիքը: Այն արժեցել է 158 հազար դոլար: Հարսանիքի շքեղ իրերն ու ծառայությունները նվիրաբերված են եղել: Հյուրերը մասնակցության տոմսեր են գնել, որոնց գումարները բարեգործական նպատակով կտրամադրվեն քաղաքի Humane Society անասնաբուժական ապաստարանին: Այս մասին տեղեկացնում է The Washington Post-ը:
Նյու Յորքցի հարսնացու Հոփ Դայմոնդին կենդանիների իրավունքների պաշտպան Ուենդի Դայմոնդը որդեգրել էր, երբ նրա սիրելի շունը մեկ ամիս առաջ քաղցկեղի հետևանքով նրան միայնակ էր թողել: Հոփ Դայմոնդը Գինեսի ռեկորակիր է: Նա ամենաշատն է նկարվել հայտնի մարդկանց հետ: Ունի 300 լուսանկար, այդ թվում հիփ-հոփ աստղ Snoop Dogg-ի և «Մթնշաղի» աստղ Քրիստեն Ստյուարտի հետ:
Հարսանիքը տեղի է ունեցելԿենտրոնական այգու Jumeirah Essex House Hotel-ում, որտեղ շների ամուսնության պատվին հյուրանոցն իր հաշվին շքեղ հյուրասիրություն է անցկացրել:










































