Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի սահմանապահների կողմից Սև ծովի ջրատարածությունում կալանված Մոլդովայի դրոշով երթևեկող YUKKA նավի նավապետը վճարել է Փոթիի քաղաքային դատարանի կողմից սահմանված տուգանքը:
Նավը կալանվել էր Փոթիի նավահանգստի ջրատարածության աղտոտման պատճառով, ինչի համար նավապետ, Ուկրաինայի քաղաքացի Միկոլա Պետրովի դեմ գործ էր հարուցվել Վրաստանի վարչական օրենսգրքի 58-րդ հոդվածով:
Արդյունքում նավապետը տուգանվել էր 65,000 լարիով (1 դոլարը հավասար է 1.65 լարիի)՝ գումարած 249 լարի՝ շրջակա միջավայրին պատճառած վնասի համար: Այն բանից հետո, ինչ նավապետը վճարել է տուգանքը, նավին թույլ է տրվել հեռանալ վրացական նավահանգստից:









































