TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիսի Ռիկիարդոնեն մեկնաբանել է հունիսի 22-ին Սիրիայի կողմի թուրքական F-4 ինքնաթիռի կործանումը.
«ԱՄՆ կառավարությունն ինքնաթիռի կործանմանն առնչվող իր ձեռքի տակ եղած ողջ տեղեկատվությունը փոխանցել է Թուրքիայի կառավարությանը: Մենք անընդունելի ենք համարում առանց զգուշացման թուրքական ինքնաթիռի կործանումը: Մեր դաշնակից Թուրքիան կորցրել է երկու օդաչու, որոնք գտնվել են անզեն ինքնաթիռում: Մենք կանգնած ենք Թուրքիայի կողքին և համագործակցում ենք նրա հետ»:









































