Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ինչո՞ւ «Հարսնաքար» և ոչ թե Մարտի 1. մամուլ

«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ, ժամը 17:55-ին ՀԱԿ ներկայացուցիչները ԱԺ քարտուղարությունից ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթուղթ են վերցրել:

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ նրանք 24 ժամվա ընթացքում պետք է կարողանան 44 պատգամավորի ստորագրություն հավաքել, որպեսզի ԱԺ նախագահն արտահերթ նստաշրջան հրավիրի: Ինչպես ասված է ՀԱԿ տարածած հաղորդագրության մեջ, արտահերթ նստաշրջանը նախատեսվում է հրավիրել «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով:

Հնարավոր է, որ ԲՀԿ-ից ձևաթղթի տակ ստորագրի ոչ թե 27, այլ 20 պատգամավոր, և այդ դեպքում այս խմբակցության ներկայացուցիչները կարող են ասել, որ իրենք ավելի շատ ստորագրություն են ապահովել, քան մյուս երեքը միասին, բայց արտահերթ նստաշրջան այնուամենայնիվ չի հրավիրվի:

Ենթադրենք 44 ստորագրություն հավաքվեց, և արտահերթ նստաշրջանը հրավիրվեց: Այդ ի՞նչ հանգամանքներ են, որ ուզում են պարզել ՀԱԿ պատգամավորները: «Հարսնաքարի» դեպքում չպարզված հանգամանքներ կարծես թե չկան: Ինչո՞վ պետք է զբաղվի խորհրդարանական հանձնաժողովը, չլինի՞ թե պահանջելու է, որ ինքն զբաղվի գործի քննությամբ: Բայց ՀԱԿ-ում ուզում են ցույց տալ, որ իրենք հետևողական են այդ հանցագործության բացահայտման հարցում:

Սակայն եթե ՀԱԿ-ն ուզում է հետևողական լինել, ապա պետք է արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գար մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված: Ավելի ճիշտ կլիներ, եթե հենց ԱԺ առաջին նիստի ժամանակ ՀԱԿ համակարգող և խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը հանդես գար «2008թ. մարտի 1-ին Երևանի Մաշտոցի և Լեոյի փողոցներում ՀՀ հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրելու, առնվազն 10 անձանց գնդակահարելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու մասին» որոշման նախագծով:

Ի տարբերություն «Հարսնաքարի», որտեղ ամեն ինչ պարզ է, մարտի 1-ի դեպքերի հետ կապված խորհրդարանական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք կունենար անելու: Նախ, ի տարբերություն «Հարսնաքարի», այստեղ նախաքննությունը մտել է փակուղի. մինչ այժմ պարզ չէ, թե ում հրամանով են գնդակահարվել նրանք, ովքեր են իրականացրել այդ հրամանը, և ոչ ոք պատասխան չի տվել 10 անձանց սպանության համար:

Ինչո՞ւ ՀԱԿ-ը հանդես չի գալիս նման նախաձեռնությամբ: Պատճառն առավել քան պարզ է. 2008թ. մարտի 1-ին ՀԱԿ ներկայիս «ընդդիմադիր» դաշնակիցներ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայում էին: Մարտի 1-ի իրադարձությունները հետաքննելու, պատասխանատուներին բացահայտելու ցանկացած փորձ կարող է խաթարել համագործակցությունն այդ ուժերի հետ և «ԲՀԿ-ին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»:

Ինչպես տեսնում ենք, ամնեզիան` հիշողության կորուստը, շատ դաժան հիվանդություն է, բայց այն կարող է որոշակի դեպքերում նաև օգուտներ տալ: ՀԱԿ անդամները չափազանց քրիստոնյա են և պատրաստ են հանուն քաղաքական նպատակների և ամբիցիաների քրիստոնեաբար ներել բռնարարներին, հատկապես եթե դրա զոհերն իրենք չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում