Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն՝ չնայած դատարանը նրա վրայից հանել է կոռուպցիայի մեղադրանքը, որի պատճառով նա 4 տարի առաջ լքել էր կառավարության ղեկավարի պաշտոնը:
Դատարանի որոշումից հետո իսրայելական ԶԼՄ-ները խոսում էին 66-ամյա Օլմերտի՝ մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին: Ինքը՝ Օլմերտը, հերքում է, թե նման մտադրություններ ունի:
«Կցանկանայի հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են: Ես քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն չունեմ: Ես դրան չեմ մասնակցում և չեմ պատրաստվում»,- ասել է նա Թել Ավիվի ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի կոնֆերանսին՝ նվիրված Լիբանանյան երկրորդ պատերազմի 6-րդ տարելիցին:
Օլմերտի կառավարությունը 2006-2009 թթ. ջանքեր էր գործադրում վերսկսել պաղեստինա-իսրայելական բանակցությունները, որոնք դադրեցվել էին Բենյամին Նեթանյահուի իշխանության գալուց հետո:
«Այժմ ես զբաղված եմ ուրիշ գործերով և միայն դրանցով»,- Օլմերտի խոսքերն է փոխանցում RIA Novosti-ն:







































