Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերին Բաքվում տեղի է ունենալու «Գարդաշլըգ» («Եղբայրություն») մզկիթի կառուցման հիմնարկեքի արարողությունը: Այդ մզկիթը կոչված է խորհրդանշելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև «եղբայրական» հարաբերությունները:
Թուրքական դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ այդ արարողությանը մասնակցելու են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Նրանք ընդգծել են, որ այս մզկիթի կառուցումը չի նշանակում, թե Շեհիթների (նահատակ) ծառուղում գտնվող մզկիթը պետք է փակվի կամ քանդվի:










































