Չորս տարուց Միացյալ Նահանգների օդային ուժերի ղեկավարությունը նախատեսում է սկսել հիպերձայնային ինքնաթիռի փորձարկումը: Այն հրթիռային շարժիչ է ունենալու, որի արագությունը 20 անգամ ավելի մեծ է լինելու, քան ձայնի արագությունը: Այս մասին հաղորդում է FoxNews-ը` հղում կատարելով ԱՄՆ-ի պաշտոնական անձանց:
Ներկա դրությամբ ինքնաթիռի նախագծմամբ զբաղվում է առաջատար ռազմական տեխնիկայի հետազոտությունների DARPA գործակալությունը:
Գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թռչող սարքի արագությունը գրեթե 20.900 կմ/ժ է: Այսինքն՝ ինքնաթիռը կարող է Երկրի ցանկացած կետի հասնել ամենաշատը մեկ ժամվա ընթացքում:








































