ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն ստուգելու են հազարավոր գործեր, որոնցով մարդիկ դատապարտվել էին իրենց մազերի անալիզի հիման վրա: Այս մասին հաղորդել է Assosiated Press-ը:
Ընդ որում՝ Արդարադատության նախարարությունը համագոծակցելու է անկախ նախագծի` Innocence Project-ի հետ, որն իր առջև նպատակ է դրել ազատ արձակել անարդարացի կերպով դատապարտված մարդկանց:
Ինչպես հաղորդել է PBS հեռուստաալիքը, նախատեսվում է դիտարկել գործեր՝ սկսած 1985 թվականից:
The Washington Post թերթի փոխանցմամբ`դատախազությունն անմեղ է ճանաչել 1981թ. բռնաբարության մեղադրանքով Վաշինգտոնում դատապարտված մի տղամարդու, ով մեղավոր էր ճանաչվել այն պատճառով, որ զոհի անկողնում հայտնաբերվել էին նրա մազերը: Նրան նաև ճանաչել էր հարձակման ենթարկված կինը: 2003թ. նա դուրս էր եկել բանտից պատիժը կրելուց հետո: Սակայն վերջերս իրականացրած ԴՆԹ-ի անալիզը ցուց էր տվել, որ մազի այդ նմուշը չէր կարող պատկանել տղամարդուն, իսկ զոհն ամենայն հավանականությամբ, շփոթվել էր:









































