Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերությունը դիմում է ստացել 529 մարդուց, որոնք ցանկանում են թռչել տիեզերք: Այս մասին Բրենսոնը հայտարարել է «Ֆարնբորո» ավիասրահի շրջանակներում անցկացրած նախագծի շնորհանդեսի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, գործարարը նշել է, որ ինքը և իր ընտանիքը, այդ թվում երկու երեխաները, կդառնան դեպի տիեզերք առաջին թռիչքի մասնակիցները: Բրենսոնն ավելացրել է, որ հայց են ներկայացրել նաև դերասան Էշթոն Կատչերը, գիտնական Սթիվեն Հոքինգը: Առաջին թռիչքը նախատեսվում է 2013թ. դեկտեմբերին:
Ընդհանուր առմամբ շնորհանդեսից հետո թռիչքի համար գրանացվել է շուրջ 120 մարդ: Գործակալությունը հիշեցնում է, որ առաջին դիմումը դեռ 2004թ. ներկայացրել էր 70-ամյա իռլանդացի գործարար Բիլ Քալենը:
Virgin Galactic-ը մշակել է համակարգ, որը բաղկացած է WhiteKnightTwo ինքնաթիռ կրիչից և SpaceShipTwo տիեզերանավից, որում կարող է տեղավորվել 6 մարդ:







































