Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Գուտին որոշել է հրաժեշտ տալ մեծ ֆուտբոլին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը պատրաստվում էր շարունակել իր մարզական կարիերան անգլիական «Վեստ Հեմ»-ում: Այս շաբաթ նա հանդիպել է ակումբի ներկայացուցիչների հետ, բայց կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, և Գուտին որոշել է խաղակոշիկները կախել մեխից:
«Արքայական ակումբ»-ում հանդես գալուց հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է թուրքական «Բեշիկթաշ»: 2011 թվականի նոյեմբերի 15-ին Գուտին լքել է թիմը և այլևս դուրս չի եկել խաղադաշտ:








































