Monday, 15 06 2026
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կիսել են ապագա իշխանությունը. մամուլ

«Հրապարակ»-ը գրում է, որ ՀԱԿ ներկայացուցիչները շարունակում են հաճոյախոսություններ շռայլել ԲՀԿ-ի հասցեին, իսկ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ երկու ուժերի միջև ոչ մի հատուկ պայմանավորվածություն չկա. ընդամենը որոշել են միմյանց չհարվածել:

Թերթը գրում է. «Ինչո՞ւ պետք է ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պաշտպանի ԲՀԿ թեկնածուին, և ով կարող է լինել այդ թեկնածուն: Ինչպես արդեն գրել ենք, վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հստակորեն հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց համար չի կարող նախագահի ընդունելի թեկնածու լինել, քանի որ նրա շուրջ համախմբում կայացնելն անհնարին գործ է: Ամենահարմար և բոլորի համար ընդունելի թեկնածուն կարող է լինել Վարդան Օսկանյանը: Համոզել ՀԱԿ ակտիվին, որ պետք է պաշտպանել Վարդան Օսկանյանին, դժվար չի լինի, մանավանդ, որ կան այլ ավելի ծանրակշիռ փաստարկներ ևս:

Թերթին հասած տեղեկությունների համաձայն, ըստ ՀԱԿ-ԲՀԿ պայմանավորվածության, Վարդան Օսկանյանի նախագահ ընտրվելու դեպքում վարչապետ է նշանակվելու Ռոբերտ Քոչարյանը, ով, հասկանալի է` ամբողջովին իր ձեռքում կկենտրոնացնի իշխանությունը: Բայց այդ իշխանությունից որոշակի մասնաբաժին կտրվի ՀԱԿ-ին: Մասնավորապես փոխվարչապետի պաշտոնը խոստացվել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազինը` Գագիկ Ջհանգիրյանին: ՀԱԿ-ին կառավարությունում կտրվեն ևս մի քանի նախարարական պաշտոններ: Այս հեռանկարը բավական ոգևորիչ է ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչների համար, քանի որ նրանք մի կողմից չեն ցանկանում ընդդիմություն լինել, մյուս կողմից էլ այլևս չեն հավատում, որ ՀԱԿ-ը կարող է հաղթել որևէ ընտրությունում:

Այս պայմանավորվածության կողմ կարող է դառնալ նաև ՀՅԴ-ն: Դաշնակցությունը մի տեսակ խանդով է վերաբերվում այն բանին, որ կարող է Տեր-Պետրոսյան-Քոչարյան դաշինք կայանալ, և այդ դաշինքում իրենք ունեն ոչ թե առանցքային, այլ, ավելի շուտ` օժանդակ նշանակություն: Բայց ի վերջո նրանք համոզվելու են, որ այլընտրանք գոյություն չունի, և պետք է հարմարվել իրերի գործող վիճակի հետ:

Միակ խորհրդարանական ընդդիմությունը, որը չի միանա այս դաշինքին, «Ժառանգությունն» է, քանի որ այս ուժի ներկայացուցիչները, գոնե առայժմ, չեն միացել ԲՀԿ-ՀԱԿ դաշինքին, միևնույն ժամանակ ընդդիմադիր լինելով գործող իշխանությանը: Չնայած սա իրադարձությունների զարգացման միակ սցենարը չէ: ԲՀԿ վերնախավում հնարավոր են համարում, որ հասարակությունը չընդունի Օսկանյան այլընտրանքին, և նրա շուրջ «համազգային» համախմբում չկայանա: Այդ դեպքում ԲՀԿ-ն կգերադասի պաշտպանել Սերժ Սարգսյանին` պայմանով, որ նախագահական ընտրություններից հետո վարչապետ նշանակվի ԲՀԿ-ի համար նախընտրելի որևէ գործիչ: Այդ դեպքում ՀԱԿ-ը կհայտնվի լուսանցքում, և կհայտարարվի, որ խառնակիչները հաջողության հասան ու ԲՀԿ-ին մղեցին Սերժ Սարգսյանի գիրկը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում