«Հրապարակ»-ը գրում է, որ նախորդ օրը ուշագրավ դեպք է տեղի ունեցել Նոր Նորքի զանգված տանող մայրուղու վրա. սև-«գոլդ» համարներով «ջիպը» կանգնեցրել է իրեն «համառորեն» ճանապարհ չտվող «Բոգդան» մակնիշի թիվ 28 ավտոբուսը, վարորդին իջեցրել մեքենայից, ուղևորների աչքի առջև ծեծել-հայհոյել:
Որևէ մեկը` ոչ ուղևորներից, ոչ ընթացող ավտոմեքենաներից չի միջամտել, 4 աժդահա տղամարդկանց ձեռքից ավտոբուսի վարորդը մի կերպ կարողացել է մազապուրծ լինել, նստել ու քշել ավտոբուսը: և սա` «Հարսնաքարի» դեպքերից ընդամենը մի քանի օր անց:











































