Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներում ՄԱԿ ԱԽ-ին հանձնել Սիրիայի հարցով սեփական բանաձևը: Նման հայտարարությամբ, ինչպես փոխանցում է Interfax-ը, հանդես է եկել ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն:
Նա հստակեցրել է, որ բանաձևի տվյալ նախագիծը, Փարիզի կարծիքով՝ Սիրիայում կկարողանա փոխել իրադրությունը, Քանի որ այն հիմնված կլինի ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխի վրա, որը ենթադրում է հակամարտության մեջ արտաքին միջամտության հնարավորություն:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամ- երկրների ԱԳ նախարարները, ներառյալ Ռուսաստանը, ինչպես նաև տարածքային պետությունները և միջազգային կազմակերպությունները պայամավորվել էին Սիրիայում իրադրությունը կարգավորելու սկզբունքների մասին: Այն իր մեջ ներառում է բոլոր կողմերի մասնակցությամբ անցումային կառավարության ստեղծում և լիակատար գործադիր իշխանությամբ՝ համաձայն ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի:








































