Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա: Ինչպես փոխանցում է Svoboda ռադիոկայանը, նախատեսված են բանակցություններ թագավոր Աբդալլայի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սա Մուրսիի արտասահամանյան առաջին ուղևորությունն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ խորհրդակցության համար հետ է կանչում իր դեսպանին Եգիպտոսից: Ավելին, այդ երկրի իշխանությունները որոշում էին կայացրել փակել Եգիպտոսում իրենց դեսպանատունը և հյուպատոսարանը:
Այդ որոշման պատճառը եղել են Եգիպտոսում «չարդարացված բողոքները» և թագավորության դեսպանատան վրա հարձակման փորձերը, որոնք «սպառնում էին դիվանագիտական առաքելության աշխատակիցների անվտանգությանը»:
Դեսպանատան մոտ բողոքի ակիցա էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբաիայում ձերբակալվել էր եգիպտացի փաստաբան և իրավապաշտպան Ահմեդ էլ-Գեզավին: Եգիպտացի ակտիվիստը ձերբակալվել էր Աբդալ թագավորին վիրավորելու համար այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի դեմ բողոքել էր Սաուդյան բանտերում Եգիպտոսի քաղաքացիներին ձերբակալելու փաստի առթիվ:








































