Նուբարաշենի աղբանոցում ինչ-որ բան արվել է, բայց թերի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան, «Հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը` անդրադառնալով աղբի վերամշակմանը:
Ըստ բնապահպանի` Նուբարաշենի աղբանոցում աղբը վերամշակում է ճապոնական ընկերություն, բայց այդ ընկերությանն աղբանոցի ամբողջ տարածքը չի տրվել: Նա նկատեց, որ ինչ- որ բան արվել է, բայց թերի:
Խոսելով հանրապետությունում ներդրված աղբի մշակման համակարգից` ասաց, որ որոշ տեղերում թղթի, պլաստիկի վերամշակումն արդեն իսկ ներդրվել է:
«Պլաստիկի վերամշակումը երկու ընկերություն են իրականացնում: Աղբի վերամշակումն ամբողջ հանրապետության աղբի մշակում չէ, այլ առանձին տարածքներում, քաղաքներում, այն էլ ոչ լրիվ, ինչքան ընկերություններին աղբ տալիս են»,- մանրամասնեց Կարինե Դանիելյանը:
Հիշեցնենք, որ աղբի վերամշակում է իրականացնում «Քլինլենդ» ընկերությունը, որը հիմնադրվել է երկու տարի առաջ: Աղբի տեսակավորման կայաններ արդեն գործում են Վանաձորում և Գյումրիում:
«Քլինլենդը» Հայաստանում առաջինն է, որ սկսել է աղբի տեսակավորման ու վերամշակման գործընթացը: Այսօր ևս երկու ընկերություն իրականացնում աղբի վերամշակում:








































