Թայվանում տեղի կունենա առաջին միասեռական բուդդիստական հարսանիքը: Կամուսնանան 30-ամյա երկու կին` Ֆիշ Հուանն ու Յու Յատինը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Կանայք կստանան բուդդիստ միանձնուհու ու Թայվանի համալսարանի պրոֆեսոր Շի Չաոհուի օրհնությունը Թայվանի Տաոյուան հյուսիսային նահանգում:
Արարողությունը կանցկացվի բուդդիստական ամուսնական բոլոր ծիսակարգերով:
Ինչպես հաղորդում է Taipei Times-ը, Շի Չաոուհուեյը հայտարարել է, որ բուդդիզմը չի արգելում միասեռական հարաբերությունները, սակայն նա նկատել է, որ բուդդիստական շրջանակում այդ հարցի վերաբերյալ միասնական կարծիք չկա ու հավելել է, որ զույգն ամենայն հավանականությամբ կբախվի հոգևորականների քննադատությանը:







































