Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում ահաբեկչություն է կանխվել: Պայթուցիկը հայտնաբերվել է Ստամբուլի Քյուչուքչեքմեջե շրջանում գտնվող երկաթուղային կայարանում:
Ահազանգից հետո իրենց շների հետ դեպքի վայր են ժամանել ահաբեկչության դեմ պայքարի աշխատակիցներն ու սակրավորները, որոնք էլ վնասազերծել են հայտնաբերված պայթուցիկը: Տարվում է հետաքննություն:











































