Չիկագոյի քաղաքապետ ու ԱՄՆ նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ռամ Էմանուելը պատրաստակամություն է հայտնել արգելել նահանգի ոստիկաններին ներգաղթի միգրացիոն ծառայություններին հանձնել այն անօրինական ներգաղթյալներին, ովքեր դատապարտված չեն եղել ծանր հանցագործությունների համար: Այս մասին հուլիսի 10-ին գրել է The New York Times-ը:
«Եթե դուք երբևէ դատապարտված չեք եղել, ապա իրավունք ունեք դառնալ մեր հասարակության մասը: Բարի գալուստ, Չիկագո»,- հայտարարել է Էմանուելը` ելույթ ունենալով Լիթլ Վիլիջ լատինաամերիկյան թաղամասի (Little Village) դպրոցներից մեկում:
Քաղաքային խորհուրդը Էմանուելի առաջարկը կքննարկի մինչև ընթացիկ տարվա հուլիսի վերջը:
Էմանուելը, ինչպես հաղորդվում է, իր առջև նպատակ է դրել Չիկագոն դարձնել «ամենագրավիչ քաղաքը ներգաղթյալների համար»:









































