Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը չի կարող ներկա գտնվել Լոնդոնի Օլիմպիական խաղերին:
Խաղերի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 27-ին: Դա ուրբաթ օր է, երբ հրեաների մոտ սկսվում է Շաբաթը: Հրեաներին այդ օրը կրոնով արգելվում է մեքենայով տեղաշարժվել:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, Պերեսն անգամ համաձայն է եղել ոտքով հասնել մարզադաշտ, սակայն պարզվել է, որ դեպի մարզադաշտ ոտքով հասնելուն հարմար տարածքում ոչ մի հյուրանոց չկա:
30-րդ Օլոմպիական խաղերը տեղի կունենան Լոնդոնում հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը:










































