Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել թիմի բրազիլացի կիսապաշտպան Կակային։ Ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Միլան», սակայն իտալացիները պատրաստ չեն վճարել Ռիկարդոյի տրանսֆերի դիմաց պահանջվող գումարը։
EcoDiario-ն տեղեկացնում է, որ Ժոզեն պատրաստ է զիջումների գնալ տրանսֆերային արժեքի նվազեցման հարցում։ Մոուրինյոն ցանկանում է ֆուտբոլիստի՝ այլ ակումբ տեղափոխության հարցերը լուծել մինչև ԱՄՆ-ում կայանալիք նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի մեկնարկը։






































