Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հաջորդ շաբաթ մեկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան: Այցը տեղի է ունենալու հուլիսի 18-ին, որի շրջանակներում նա հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման գլխավոր քննարկման թեման պետք է լինի Սիրիայի հարցը:
Էրդողանը մասնավորապես Պուտինի հետ քննարկելու է Սիրիայի կողմից հունիսի 22-ին թուրքական F-4 ինքնաթիռի կործանումը՝ ռուսական կողմին խնդրելով տրամադրել այդ կապակցությամբ ռադարների տվյալները:
Ի դեպ, երեկ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և իր ցավակցությունն է հայտնել Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ:









































