Դրեասան Սերգեյ Դանիելյանն այս տարի ոչ մի տեղ չի գնալու հանգստանալու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ իր հանգիստը կանցկացնի բնության գրկում. «Ես վայրի հանգստի սիրահար եմ: Սիրում եմ հանգիստս անցկացնել բնության գրկում, արշավների մասնակցել»:
Սերգեյ Դանիելյանի սիրած հանգստի վայրերը Լոռվա մարզում են, որտեղ ունի ընկերներ, հենց նրանց հետ էլ հանգստանում է:
Այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանում հանգստի գների մասին, դերասանն ասաց. «Մեր երկրում չկան հանգստանալու նպաստավոր պայմաններ, տուրիզմի տեսակետից թանկ, ապուշ երկիր է, ո՞նց կարելի է էյստեղ հանգստանալ, էստեղ կարելի է միայն անհանգստանալ»:









































