Ամերիկացի դեռահաս Քալեբ Լենգդեյլի համար գետում լողալը ողբերգական ավարտ է ունեցել: Երեքմետրանոց ալիգատորը հարձակվել է նրա վրա և կուլ տվել թևի մի մասը:
Տղայի ընկերների խոսքերով` երբ կենդանին հարձակվել է նրա վրա, նա մեկնել է ձեռքը պաշտպանվելու համար: Ալիգատորը բռնել է ձեռքը և սկսել է զոհին քաշել դեպի գետի հատակ: Նրանք կարողացել են ալիգատորին բռնել և սպանել , իսկ ձեռքը հանել ենք նրա միջից և տարել հիվանդանոց, որպեսզի պարզեն, թե բժիշկները կարող են այն հետ կարել:
Ցավոք, Ֆորտ-Մայերս քաղաքի բժիշկները չեն կարողացել կարել երեխայի ձեռքը, սակայն տղայի ընկերների խոսքերով՝ նա ուրախ է, որ ողջ է մնացել:
Բնապահպանները նշում են, որ ալիգատորները հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, սակայն այս երեխայի հետ միջադեպը տեղի է ունեցել գիշատիչների զուգավորման շրջանում, երբ արուները ագրեսիվ են դառնում:









































