Վատիկանը հեռացրել է Չինաստանի կաթոլիկ եկեղեցու քահանային այն բանից հետո, երբ վերջինս ձեռք է բերել եպիսկոպոսի աստիճան` անտեսելով Հռոմի Պապի կամքը:
Ավելի վաղ Հռոմի կաթոլիկ եկեղեցին կուսակրոն Ջոզեֆ Ֆուշենգին նախազգուշացրել էր, որ կհեռացվի կաթոլիկ եկեղեցու դենոմինացիայում եպիսկոպոս դառնալու դեպքում, որը ղեկավարվում է երկրի կողմից, առանց Վատիկանի հավանության:
Չինական իշխանությունները եկեղեցուց քահանայի հեռացման լուրն անվանել են վրդովեցնող:
Պեկինը և Վատիկանը տարբեր հայցքներ ունեն, թե ով կաթոլիկ եպիսկոպոսի նշանակման իրավունք ունի Չինաստանում: Ընդհանուր առմամբ Չինաստանում բնակվում է 10 միլիոն կաթոլիկ:









































