Ուսումնասիրելով, թե ինչ է իրականում տեղի ունենում, երբ մաշկը արևայրուքի է ենթարկվում, մկների և մարդկանց մաշկը հետազոտող գիտնականները եզրակացրել են, որ այն RNA վնասման արդյունք է:
HealthDay-ի փոխանցմամբ` կարմիր և ցավոտ այրվածքը իմունային պատասխանն է, որն առաջանում է փոփոխված գենետիկ նյութի պատճառով` արևից վնասված բջիջները հեռացնելու համար: Հետազոտությունը հրատարակվել է հուլիսի 8-ին` Nature Medicine ամսագրում:
Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները հույս ունեն, որ այս հետազոտության արդյունքները իրենց հնարավորություն կտան կանխել բորբոքային պրոցեսները:








































