Երեկ Մեքսիկայում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է 11 ոստիկան։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մեքսիկական իշխանությունների կողմից հաղորդված պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ոստիկանական ավտոշարասյունը դարանակալել էր երկրի Սինալոա նահանգի ճանապարհներից մեկի վրա։ Նրանց վրա բացված կրակի հետևանքով 11 ոստիկան մահացել է։
Հաղորդվում է նաև, որ ոստիկանները վերադառնում էին Չոյս քաղաքից, որտեղ վերջին շրջանում ծայրահեղ սրվել է հակամարտությունը տեղի իրավապահների և նարկոկարտելի միջև։ Հունիսին այստեղ սպանվել էր ոստիկանության ղեկավարը։
Տեղեկացնենք, որ Սինալոայում գործում է համանուն նարկոկարտելը, որը համարվում է Մեքսիկայի ամենաազդեցիկ նարկոկարտելներից մեկը։









































