Այն բանից հետո, ինչ մարդը սկսել է գործիքներ պատրաստել, նրանից գրեթե երկու միլիոն տարի է պահանջվել նետ ու աղեղ ստեղծելու համար:
The Daily Mail-ը հաղորդում է, որ մարդիկ սկսել են գործիքներ պատրաստել գրեթե 2.5 միլիոն տարի առաջ, բայց առաջին նետ ու աղեղը ստեղծվել է 64 000 տարի առաջ: Նման գործիքների ստեղծումը մեր նախնիներին հնարավորություն է տվել առավել արդյունավետորեն որսալ:
Tbingen համալսարանի հետազոտողները վերստեղծել են այն գործընթացը, որով մեր նախնիները ստեղծել են նետն ու աղեղը և պարզել են, որ գործընթացը տեղի է ունեցել ոչ շատ հեռու անցյալում:
Որոշ կապիկներ կարողանում են օգտագործել որոշ գործիքներ, բայց բարդ գործիքների օգտագործումը վեր է նրանց ուժերից:









































