Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական С-400 Триумф զենիթա-հրթիռային համակարգերը մեծ հնարավորություններ չունեն՝ հաղթելու Թուրքիայի կողմից հայտարարված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների տենդերում: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին.
«Բանն այն է, որ C-400-ները չեն ներառվում ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի համակարգում: Ես կարծում եմ, որ արևմտյան արտադրողներն ավելի մեծ հնարավորություններ ունեն այդ տենդերում հաղթելու համար, որը կայանալու է մոտ ժամանակներս՝ մինչև հուլիսի վերջ»:
Հիշեցնենք, որ այդ տենդերի ժամանակ դիտարկվելու է 4 տարբերակ՝ ռուսական С-400, ամերիկյան Patriot (PAK-3), չինական FD-2000 և ֆրանս-իտալական Eurosam SAMP/T զենիթա-հրթիռային համալիրներ:
Այս հարցում վերջնական որոշումը կայացվելու է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում, որը նախագահելու է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:









































